Թուրքիան դադարեցրել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը դեպի Ռուսաստան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի մաքսային մարմինները սկսել են արգելափակել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների՝ Ռուսաստանի Դաշնություն տարանցման մաքսազերծումը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»։

Նշվում է, որ խոսքը զուգահեռ ներմուծման միջոցով Ռուսաստան գնացող ապրանքների մասին է։ Վաճառողների համար այս քայլն անսպասելի էր, և նրանք շտապ այլ տարբերակներ են փնտրում պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցման համար։

«Օպտիմալոգ» ընկերության գործադիր տնօրեն Գեորգի Վլաստոպուլոն հաստատել է, որ թուրքական մաքսային համակարգն արգելափակում է ոչ թուրքական ծագում ունեցող ապրանքների տարանցիկ մաքսազերծումը։

Transasia Logistics-ի կոմերցիոն տնօրեն Վալերիա Սավենկովան էլ նշել է, որ տարանցման դադարեցման մասին տեղեկատվության պաշտոնական հաստատում պետք չէ սպասել։ Այդ դեպքում Թուրքիան պետք է խոստովանի, որ մասնակից է եղել Ռուսաստանին պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մատակարարմանը։

Մարտի 3-ին Bloomberg-ը գրել էր, որ ԱՄՆ-ը սպառնացել է իր ընկերություններին, որոնք ապրանքներ են առաքում Չինաստան, Թուրքիա և Ուզբեկստան, հակառուսական պատժամիջոցները շրջանցելու հետևանքների մասին։ ԱՄՆ-ը նախազգուշացրել է ձեռնարկություններին զգոն լինել գործարքների հարցում, որոնք կարող են օգնել Ռուսաստանին խուսափել արևմտյան պատժամիջոցներից, հատկապես, եթե դրանք կապված են Չինաստանի, Թուրքիայի և մի քանի այլ երկրների հետ:

Մարտի 4-ին Bloomberg-ը, վկայակոչելով եվրոպացի բարձրաստիճան դիվանագետին, հայտնել էր, որ ռուսական ներմուծման ծավալը վերադարձել է 2020 թվականի մակարդակին։

Տաթև Ֆռանգյան