Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության խոստումներ տվող Ադրբեջանն արդեն 30 տարի է իր սպառնալիքներով փակ է պահում Ստեփանակերտի օդանավակայանը՝ զրկելով Արցախի ժողովրդին՝ ազատ տեղաշարժի իրավունքի իրացման այս կարևորագույն հնարավորությունից։ Այս մասին ասվում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջում։ «2012֊ին, երբ վերանորոգումից հետո շահագործման է հանձնվել Ստեփանակերտի օդանավակայանը, Բաքվի իշխանություններն ուղիղ տեքստով հայտարարել են, …

