Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին ընդունել է ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամներին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Քննարկվել են ԱՀ ռազմաքաղաղաքական իրավիճակին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման պայմաններում երկրում ծագած սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր: Նախագահ Հարությունյանը ներկայացրել է իրադրության հաղթահարման ուղղությամբ գործադիր իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը: …

