«Վագները» գրոհում է Բախմուտը մի քանի ուղղություններով․ Ուկրաինայի ՊՆ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Վագների» վարձկանները գրոհում են Բախմուտը մի քանի ուղղություններով, փորձում են ճեղքել ուկրաինական զորքերի պաշտպանությունն ու շարժվել քաղաքի կենտրոնական շրջաններ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ Բախմուտի շուրջ իրավիճակը «բարդ է»։

«Կոշտ մարտերի ընթացքում մեր պաշտպանները թշնամուն զգալի վնաս են հասցնում։ Հրետանու կրակով, տանկերով, կրակային այլ միջոցներով պատասխանում են քաղաքը գրավելու հակառակորդի փորձերին»,- հայտարարել է նա։

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի տվյալներով՝ մարտի 8-ի դրությամբ՝ ռուսական զորքերի կողմից վերահսկվել է Բախմուտի տարածքի շուրջ 50%-ը։

Նախօրեին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան գերմանական Bild am Sonntag-ին տված հարցազրույցում այսպես էր մեկնաբանել Բախմուտի պաշտպանությունը շարունակելու՝ Կիևի որոշումը. «Եթե հեռանանք Բախմուտից, ի՞նչ կփոխվի. կգրավի Բախմուտը և կշարունակի հարձակումը Չասով Յարի վրա, այնպես որ՝ Բախմուտից այն կողմ ցանկացած հաջորդ քաղաք կարող է արժանանալ նույն ճակատագրին»։

Տաթև Ֆռանգյան