«Կառավարությունը ստորագրել է անորոշ, ոչինչ չասող փաստաթուղթ․ այս փաստաթղթում շատ հակասություններ կան»,- այս մասին «Ամուլսարի հանքը շահագործելու նոր փորձ. հաշվարկվա՞ծ են բնապահպանական, անվտանգային ռիսկերը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը՝ հավելելով, որ որ Ամուլսարի ծրագրի վերսկսման վերաբերյալ պայմանագրի ստորագրմամբ՝ կառավարությունը շատ մեծ պատասխանատվություն է ստանձնում և շատ մեծ ռիսկեր է վերցնում։ …

