Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանը այցով գտնվում էր Վրաստանում, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ), փոխանցում է Aliq Media-ն: Ըստ այդ երկրի պաշտպանական գերատեսչության՝ Ասրյանին հյուրընկալել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին։ Վրաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել գործընկերների խորհրդակցություն։ Կողմերի ուշադրության կենտրոնում են եղել …

