Դատավոր դառնալու գործընթացն այսուհետ կհեշտանա․ հունվարի 7-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում ստեղծվել են լրացուցիչ հնարավորություններ դատավոր դառնալու համար: ԲԴԽ-ի կողմից դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով հայտարարվել է հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու մասին: Նախկինում դատավոր դառնալու հավակնորդները հավելյալ 6-8 ամիս պետք է ուսուցում անցնեին Արդարադատության ակադեմիայում, ինչից հետո համապատասխան քննություններ հանձնեին։ Նոր կարգը …

