Նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի պետական համալսարան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ողջունելով նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ ռեկտորը պատրաստակամություն է հայտնել լավագույնս համագործակցելու կրթության և գիտության ոլորտներում: Ջաբա Սամուշիան առանձնահատուկ կարևորել է միջբուհական համագործակցությունը՝ ընդգծելով, որ նախարարի առաջին այցը Թբիլիսիի պետական համալսարան խորհրդանշական է: Նրա խոսքով՝ հայ-վրացական հարաբերություններում գիտական կապերն ունեն մեծ նշանակություն: Ռեկտորն անդրադարձել է համալսարանում 1922 թ.-ին հիմնադրված հայագիտական ամբիոնի գործունեությանը և զարգացման հեռանկարներին: Նա նշել է, որ հայագիտության ամբիոնում կրթությունը կազմակերպվում է բոլոր մակարդակներում՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա: Ջաբա Սամուշիան տեղեկացրել է, որ բակալավրիատում ավելացրել են ևս 60 կրեդիտ, որի շրջանակում կպատրաստվեն նաև համապատասխան ուսուցիչներ: Ռեկտորը վստահություն է հայտնել, որ միջբուհական համագործակցությամբ կիրականացվեն մի շարք նախաձեռնություններ՝ ուսանողների, դասախոսների և հետազոտողների փոխանակման ծրագրեր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ կարևորելով հայ-վրացական բարեկամական կապերը:

«Հայ-վրացական ընդհանուր պատմությունը մեր արժեքն է»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ խորհրդանշական է հայագիտությանն ու վրացագիտությանն ուղղված համագործակցությունը:

Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է Թբիլիսիի պետական համալսարանի հայագիտական ամբիոնում մանկավարժական կադրերի պատրաստումը:

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության ծրագրում առանձնահատուկ տեղ է գտել դպրոցներում տարածաշրջանային լեզուների զարգացումը, և այդ նպատակով սեպտեմբերից ՀՀ երեք դպրոցում դասավանդվում է վրացերեն: Նախարարը վստահություն է հայտնել, որ ԵՊՀ-ն մեծ պատրաստակամությամբ կհամագործակցի Թբիլիսիի պետական համալսարանի հետ, որի շրջանակում կիրականացվեն համատեղ կրթական ծրագրեր: Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ նախարարությունը կնպաստի այդ համագործակցության զարգացմանը:

Նախարարը հայտնել է, որ ներկայում օտարերկրյա պետություններում գործող բուհերում և կրթագիտական կենտրոններում իրականացվում է հայագիտական կենտրոնների և ամբիոնների ստեղծման ծրագիր: ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է 13 հայագիտական կենտրոնների գործունեության զարգացման ծրագիր:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ուրախ կլինի տեսնել Թբիլիսիի պետական համալսարանը և դրա հայագիտական ամբիոնը 2023 թվականի հունիսին կայանալիք հայագիտական խորհրդաժողովի աշխատանքներին:

ԵՊՀ ռեկտորը նույնպես կարևորել է համագործակցությունը Թբիլիսիի պետական համալսարանի հետ և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով լավագույնս կնպաստեն հայագիտության զարգացմանը Թբիլիսիի պետական համալսարանում և վրացագիտության զարգացմանը՝ ԵՊՀ-ում: Նրա խոսքով՝ համագործակցության շրջանակում կիրականացվեն համատեղ հետազոտական ծրագրեր, ուսանողների, դասախոսների և գիտականների փոխանակման ծրագրեր:

Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիան ստորագրել են համագործակցության հուշագիր: