Ղրղզստանի նախագահը հաստատել է երկրում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելու մտադրությունը

Լուրեր

20.03.2026 | 11:42
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA
20.03.2026 | 11:40
Մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում
20.03.2026 | 11:33
Դեսպան Գևորգյանը հանդիպել է նորաստեղծ Ուրուգվայ-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
20.03.2026 | 11:17
Եվրոպա լիգայում ու Կոնֆերենցիաների լիգայում հայտնի են 1/4 եզրափակիչի բոլոր զույգերը
20.03.2026 | 11:12
Դեսպան Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ
20.03.2026 | 10:57
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
20.03.2026 | 10:45
Նեթանյահուի պնդմամբ՝ Իրանն այլևս չի կարող ուրան հարստացնել, բալիստիկ հրթիռներ արտադրել
20.03.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 20-ի դրությամբ
20.03.2026 | 10:21
Հրդեհ Երևան քաղաքի Շերամի փողոցում
20.03.2026 | 10:10
Զելենսկին հայտնել է, որ խաղաղության բանակցությունների նոր փուլը տեղի կունենա մարտի 21-ին
20.03.2026 | 10:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին. Դատախազություն
20.03.2026 | 09:53
Իրանը հայտնել է ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասին
20.03.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.03.2026 | 09:29
Թրամփը հայտարարել է, որ չի ծրագրում Մերձավոր Արևելք զորքեր ուղարկել
19.03.2026 | 23:17
Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին օդային տարածքի խախտման համար
Բոլորը

Ղրղզստանը մտադիր է իր տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի հետ «Անքակտելի եղբայրություն 2023» վարժանքներ անցկացնել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է նախագահ Սադիր Ժապարովը։

Տեղեկացվում է, որ ուրբաթ երկրի ղեկավարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովի հետ։

«Ղրղզստանը մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը՝ որպես տարածաշրջանում անվտանգության երաշխավորի: Ռազմական, տեղեկատվական և հումանիտար բնույթի միջոցառումները համակարգելու նպատակով Ղրղզստանը նախատեսում է այս տարի իր տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անքակտելի եղբայրություն 2023» վարժանքներ անցկացնել»,- հայտարարել է Ժապարովը։

Տաթև Ֆռանգյան