Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը 2022 թվականի հոկտեմբերի 25-ին որոշում է կայացրել Տավուշի մարզի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Կ.Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու և քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Կ.Ղ.-ն, 2013-2017 թվականներին, հանդիսանալով Տավուշի մարզի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար, պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին …

