ՀՀ-ն դեմարշ հայտարարեց ՀԱՊԿ-ին․ սա դաշինիքից դուրս գալու տրամաբանության մեջ է՝ չօգնե՛ցին, երբ Ադրբեջանը հարձակվեց․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ ՀՀ ԱԳՆ-ն, հաստատելով այս լուրը, հրաժարվել է պատճառների մասին մեկնաբանություն տալ։

Factor TV-ի հարցազրույցում քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանին հարց ուղղեցինք՝ ինչպե՞ս է գնահատում այս քայլը, և ո՞ւր է գնում ՀՀ-ն, ի՞նչ տրամաբանության մեջ է տեղավորվում այս քայլը։

«Փուլային… կարելի է ասել, որովհետև մենք տարվա սկզբում տեսանք, որ ՀՀ իշխանությունը հրաժարվեց ՀԱՊԿ-ի զորավարժությունների անցկացումից, հիմա արդեն հրաժարվում են քվոտայից։ Սա հստակ արձագանք է ՀԱՊԿ-ի անհաղորդությանը մեր խնդիրներին։ Կան քաղաքագետներ, որ ավելի կոշտ գործողությունների կողմնակից են, ընդհուպ մինչև ՀԱՊԿ անդամակցության սառեցում, ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց։ Սա այդ տրամաբանությամբ իրականացվող քայլ է։ Ճիշտ է՝ իր մասշտաբով և սրությամբ ոչ այդքան ակնառու, ծանրակշիռ, բայց սա իրականության մեջ դեմարշ է ՀԱՊԿ-ի անհաղորդ քաղաքականության դեմ, որ նրանք իրականացնում են ՀՀ-ի նկատմամբ»,- ասաց Գուրգեն Սիմոնյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան