«Ո՞վ է Կոպիրկինը, որ ցուցումներ տա»․ ռուսական դպրոցներ բացելու ծրագիրը վրդովմունքի ալիք է բարձրացրել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է հայտնի ռուս մարդկանց պատվին անվանակոչված երևանյան դպրոցների տնօրեններին։ Նա հայտնել է, որ այս պահին քննարկվում է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցը, արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է ռուսերենով կրթությանն աջակցելու հետ կապված հարցերով։

Արդյո՞ք այս թեման նախապես քննարկվել է ԿԳՄՍ նախարարության հետ, եղե՞լ է հանրային քննարկում. այս և այլ հարցերի գերատեսչությունից Factor TV-ին խոստացան պատասխանել ավելի ուշ՝ սահմանված ժամկետում, իսկ մինչ այդ ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Երևանում և մարզերում գործում են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող 45 պետական հանրակրթական դպրոցներ։ Այդ դասարաններում ընդունելությունն իրականացվում է նախարարի` 1640-Ն հրամանի համաձայն։

ՀՀ օրենսդրության պահանջները սահմանում են, որ նման դասարաններում կարող են սովորել միայն այն աշակերտները, որոնց ծնողներից առնվազն մեկն այլ երկրի քաղաքացի է, քաղաքացիություն չունեցող անձ կամ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ծնողների դեպքում երեխան կարող է սովորել ոչ հայկական ուսուցմամբ դասարանում, եթե հինգ տարի անընդմեջ սովորել է այլ երկրում։

Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին հիշեցնում է` դեռևս 13 տարի առաջ մեծ աղմուկ բարձրացավ «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում օտարալեզու դպրոցներ բացելու արգելքը վերացնող՝ կառավարության օրենսդրական նախաձեռնության շուրջ։ Ազգային ժողովում օրենսդրական փաթեթը 2010-ի վերջին ընդունվեց: Ու թեև իշխանությունը հավաստիացնում էր, որ ընդամենը մի քանի նոր մասնավոր դպրոցների մասին կարող է խոսք լինել, դեռ այն ժամանակ էլ պարզ էր, որ ռուսական կողմի ակնկալիքները երկարաժամկետ կտրվածքով ավելին են:

«Կարին» ազգագրական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ հիշում է` երբ տարիներ առաջ «Ազգային երգ ու պար» առարկան ներդնում էին հանրակրթական դպրոցներում, տնօրեններին մեկտեղ հավաքելը մեծ խնդիր էր, մեծ մասը հապաղում էր մասնակցել։

«Հիմա ինչպե՞ս է պատահում, որ դպրոցների տնօրենները նման հանդիպում են ունենում։ Չէ՞ որ նրանք մասնավոր անձի հետ չեն հանդիպում, այլ չինովնիկի․ սա ուղղակի սուբորդինացիայի խախտում է»,- ասում է նա։

Հայաստանում այսօր կա երեք ռուսական դպրոց, որից երկուսը գործում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ենթակայության տակ։ Դրանք գտնվում են Գյումրիում և Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ փաստացի սպասարկելով Հայաստանում տեղակայված ռուսաստանցի զինվորականների ընտանիքներին։ Երրորդ դպրոցն Արտաշատում է և կցված է այնտեղ տեղակայված ռուսական սահմանապահ զորամասին:

Հայաստանյան 63 դպրոցներում էլ իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում: Նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ-ում, ՌԴ քաղաքացիների ներհոսքով պայմանավորված, ՌԴ քաղաքացիների երեխաների կրթության կազմակերպման նպատակով քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ոչ պետական դպրոցի հիմքի վրա ուսումնական հաստատություն ստեղծելու հարցը՝ ՌԴ հանրակրթության չափորոշիչների համաձայն:

«Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ նախաձեռնության անդամները նախկինի պես ակտիվ չեն: Նա շեշտում է` հիմա իրենք քաղաքական, կուսակցական տարբեր դիրքորոշումներ ունեն, մասնակիցներից ոմանք կառավարության պաշտոնյաներ են ու պատգամավորներ, և արդեն բավական դժվար է միաբանվելը: Խնդիրը, սակայն, որը միավորում էր իրենց, նրա խոսքով` միշտ էլ լինելու է արդիական:

Ռուսական կողմը բազմիցս է բաց տեքստով խոսել Հայաստանում ռուսական դպրոցների ավելացման ծրագրերի մասին: Դեռևս 2021-ի հոկտեմբերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ռուս հայրենակիցների 7-րդ համաշխարհային համագումարում ելույթի ժամանակ ասել էր, որ Տաջիկստանում ստեղծվում է ռուսական հինգ դպրոց՝ ռուսական մեթոդաբանության հիման վրա, և որ Հայաստանի նոր ղեկավարությունը «վերջերս հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի համար նույն ծրագիրը պատրաստելու հարցում»։ Նմանատիպ հայտարարություն Լավրովն արել էր նաև նախորդ տարվա ապրիլին Մոսկվայում նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան