Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը ԱԺ ղեկավարության անունից գրություն է ուղարկել Զատուլինին, որում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության հասցեին նրա վերջին հրապարակային հայտարարությունները վնասում են երկու պետությունների միջև բարեկամական …

