Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Էջմիածին քաղաքում ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը: Մրցաշարն անցկացվել է Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում՝ 3 տարիքային խմբով, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկների խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 15-17 տարեկան դպրոցականներ, 2-րդ՝ 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, 3-րդ՝ 36-ից բարձր տարիքի …

