Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները

Լուրեր

11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
Բոլորը

Իրանը և Սաուդյան Արաբիան Չինաստանում պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման ու դեսպանատների վերաբացման համար։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Երկու երկրների հարաբերությունները խզվել էին 2016 թվականին՝ շիաների կառավարության հետ հակամարտության, ինչպես նաև Թեհրանում Էր-Ռիադի դեսպանության ավերումից հետո։

«Պեկինում եռակողմ բանակցությունների օրերը հանգեցրել են Իրանի և Սաուդյան Արաբիայի հաշտեցմանը, նրանք որոշել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և վերաբացել իրենց դեսպանատները առաջիկա երկու ամսվա ընթացքում»,- գրում է գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին մարտի 6-ից գտնվում է Պեկինում՝ «Սաուդյան Արաբիայից իր գործընկերոջ հետ Թեհրանի և Էր-Ռիադի միջև տարաձայնությունները լուծելու նպատակով ինտենսիվ բանակցությունների համար»:

Նկատենք, որ այս ֆոնին Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները վատթարանում են։ Թեհրանն ու Էր-Ռիադը նաև ակտիվորեն ամրապնդում են հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ։

Տաթև Ֆռանգյան