Մեր նպատակն է Քըլըչդաչօղլուին դարձնել ամբողջ Թուրքիայի միասնական թեկնածուն․ Դեմիրթաշ

Լուրեր

11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ իրենց նպատակն է ապահովել, որ գլխավոր ընդդիմադիր «Ազգային դաշինքի» նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն «դառնա ամբողջ  Թուրքիայի միասնական թեկնածուն», գրում է Duvar-ը։

Դեմիրթաշը Medyascope-ին ասել է, որ Քըլըչդարօղլուն դեռ չի դարձել ամբողջ ընդդիմության միասնական թեկնածուն։

«Եթե նա հանդիպի քաղաքական ու հասարակական ընդդիմության հետ և ստանա բոլորի աջակցությունը, կդառնա ոչ միայն Ազգային դաշինքի, այլև ողջ ժողովրդի միասնական թեկնածուն»,- ասել է նա։

Դեմիրթաշի խոսքով՝ ակնկալում է, որ Քըլըչդարօղլուն բաց բանակցելու է HDP-ի հետ և ցույց է տալու, թե ինչ մոտեցումներ ունի կուսակցության դեմոկրատական պահանջների հետ կապված, քանի որ «HDP-ի կողմնակիցները չեն ցանկանում տատանվելով քվեարկել Քըլըչդարօղլուի օգտին»։

«Ես հավատում եմ, որ Քըլըչդարօղլուն անկեղծ է և խիզախ փոփոխությունների հարցում։ Եթե նրա թիմը գործի նույն մտածելակերպով, HDP-ի աջակցությամբ Թուրքիան կարող է գիտակցել դարի փոփոխությունը։ Կարելի է հասնել սոցիալական խաղաղության, հանգստության և բարգավաճման: Ժողովրդավարությունը կարող է ինստիտուցիոնալացվել»,- ասել է բանտարկված քաղաքական գործիչը՝ հավելելով․ «Այսուհետ նպատակը Քըլըչդարօղլուին ամբողջ Թուրքիայի միասնական թեկնածուն դարձնելն է։ Դրան հասնելու դեպքում սոցիալական բևեռացումը կնվազի, խաղաղության ու համակեցության հույսը կմեծանա»։

Հավելենք, որ ավելի վաղ քրդամետ կուսակցության համաառաջնորդ Միտհաթ Սանջարը հայտարարել էր, որ իր կուսակցությունը կարող է մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում աջակցել Քըլըչդարօղլուին «հստակ, բաց բանակցություններից հետո»։

Էմմա Չոբանյան