Սիսիանի դիրքերում այրվածքներից մահացած զինվորի հորն այսօր լսել են Սուրեն Պապիկյանն ու զինդատախազը

Լուրեր

11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
Բոլորը

7 ամիս առաջ Սիսիանի դիրքերում տեղակայված վագոն-տնակում հրդեհի հետևանքով ստացած այրվածքներից մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի հորը՝ Ջիվան Պողոսյանին, այսօր ընդունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ՀՀ զինդատախազ Գրիգոր Էլիզբարյանը։

Ջիվան Պողոսյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ զինդատախազի մոտ եղել են նաև երկու օր առաջ, սա երկրորդ ընդունելությունն է։

«Ես իմ բողոքն ու պահանջը ներկայացրեցի, ինձ հետաքրքրող հարցերը տվեցի։ Գիտեք, որ որդիս 10 օր հիվանդանոցում պառկեց, ո՛չ դեղերն են ժամանակին հասցրել, ո՛չ արյունը, ասացի՝ չէ՞ որ զինվոր եմ ուղարկել, դո՛ւք եք պատասխանատուն։ Մեկուկես ժամ տևեց հանդիպումը, իրենք պատասխանեցին, որ նախաքննությունը շարունակվում է, սպասում են փորձաքննությունների պատասխաններին։ Ես իմ հերթին խնդրեցի, որ քրգործին ուշադրություն դարձնեն, որ բողոքի ցույցերը մեր կողմից երկրորդ անգամ չկրկնվեն»,- ասաց Պալյան Պողոսյանի հայրը։

Հիշեցնենք, որ զինծառայողի հարազատներն անցած ուրբաթ բողոքի ցույց էին կազմակերպել իրենց գյուղում՝ փակելով Գյումրի-Երևան մայրուղու Ազատանի հատվածը։

Նրանք քննադատում էին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որը 7 ամսվա ընթացքում որևէ անգամ ցանկություն չի հայտնել իրենց ընդունել ու հարցերին պատասխանել։

Ջիվան Պողոսյանը նաև փոխանցեց, որ Սուրեն Պապիկյանը որոշակի հանձնարարականներ է տվել իր ենթականերին։

Հիշեցնենք՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսի 17-ի գիշերը։ Քնած զինծառայողը վառարանից բռնկված հրդեհից այրվածքներ էր ստացել, ինչի հետևանքով հուլիսի 26-ին Այրվածքաբանական կենտրոնում մահացել էր։

Արմիկ Մովսիսյան