Քերոբյանի համար տարբերություն չկա՞ 20 միլիարդի ու 50 միլիարդի միջև․ ըստ Վարդանյանի՝ Ամուլսարի հուշագիրը անհայտներով փաստաթուղթ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
Բոլորը

«Էկոնոմիակյի նախարարը չունի հիմնավորումներ, ոչ մի հարցի պատասխանը չունի, դրա համար էլ հանդիպումներից խուսափում է»,- «Ամուլսարի հանքը շահագործելու նոր փորձ. հաշվարկվա՞ծ են բնապահպանական, անվտանգային ռիսկերը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց «Հայաստանի անտառներ» ՀԿ ղեկավար, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը՝ անդրադառնալով Ամուլսարի ծրագրի վերսկսման վերաբերյալ եռակողմ հուշագրի ստորագրմանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի, ՀՀ կառավարությունը 250 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր է ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ։ Նշվեց, որ հանքի շահագործման դիմաց Հայաստանը ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։

Վարդանյանը հիշեցրեց, որ եռակողմ հուշագրի ստորագրման օրը, երբ էկոնոմիկայի նախարարին հարց ուղղեցին, թե որքան օգուտ է բերելու ՀՀ-ին Ամուլսարի շահագործումը, կոնկրետ թիվ պետք է նշեր, բայց տարբեր թվեր ասաց․ «Բոլոր վնասներն ու օգուտները պետք է հաշված լինեին, բայց սկզբից ասաց՝ 50 միլիարդ դրամ, հետո տեղից հուշեցին, ասաց՝ 30-40 մլրդ դրամ, հետո էլ Հանրայինում հարցազրույցի ժամանակ 20 միլիարդ դրամ նշեց։ Ես չեմ հասկանում՝ էկոնոմիկայի նախարարի համար տարբերություն չկա՞ 20 միլիարդի ու 50 միլիարդի միջև։ Եթե մարդը այդ թվի վերաբերյալ մի օրում մի քանի բան է ասում, ի՞նչ երաշխիք ունենք, որ վաղը, մյուս օրը չի ասի՝ ես ի՞նչ իմանայի, ես հո բնապահպա՞ն չեմ»,- նշեց Վարդանյանը։

Նա նաև հիշեցրեց, որ բացի դրանից՝ Քերոբյանը խոսել է 1 տոկոս ՀՆԱ-ի ավելացման մասին․ «Սակայն հայտնի չէ՝ այդ թիվը որտեղից է վերցրել, ի՞նչ թվաբանությամբ է հաշվարկ կատարվել»։

«Էկոնոմիկայի նախարարը ստորագրել է մի հուշագրի տակ, որն անհայտներով փաստաթուղթ է։ Դա իրավական փաստաթուղթ չէ։ Հասկանալի չէ, ինչու էին շոու անում, հավանաբար հանրային տրամադրություններն էին ստուգում։ Ներդրվող գումարները, նույնիսկ 100 միլիոնը, որի մասին խոսվում է, դա չկա, փուչիկ է։ Չի նշվում՝ ով է լինելու մյուս ներդրողը, այսինքն՝ եթե անգամ «Գորշ գայլերը» ներդրում անեն, պետք է վերցնե՞նք։ Հասկանալի չէ՝ այս տրամաբանությունն ինչին է միտված»։

Վարդանյանի դիտարկմամբ՝ այս ամենի հետևանքով՝ ավելի վտանգավոր դարձնելով Ջերմուկը՝ վաղը կունենանք դատարկ Ջերմուկ։

Մանրամասները՝ տեսանյութում։