Ինչու Գրիգոր Մինասյանի կենսագրականում նշված չէ, որ նա եղել է ՀՀԿ անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

«Նախկինում ՀՀԿ-ի առանցքային դեմքերից էիք, նախկինում խոսե՞լ եք այն խնդիրների մասին, որոնք այսօր եք բարձրաձայնում»,- արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ՀՀ կառավարության ծրագրի 2022թ․-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը գլխադասային հանձնաժողովում ներկայացնելուց հետո հետոխորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, նշեց․ «Համեմատականները՝ ներկա, թե նախկին, չեն միտված նրան, որ մեղքը բարդվի մեկ այլ քաղաքական ուժի վրա։ Ուղղակի համեմատական է, թե որևէ գործընթաց հիմա ինչու է այսպես լինում։ Օրինակ՝ մեր ընդդիմադիր գործընկերները հարցադրում էին անում, թե սահմանադրական բարեփոխումների ընթացն ինչու է դանդաղ, և ես բացատրում էի, որ մոդելը նոր է և կա երկու մարմին՝ խորհուրդ և մասնագիտական հանձնաժողով»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը ժամանակին հեգնում էր Նիկոլ Փաշինյանին՝ քարոզարշավին տանիքներ բարձրանալու համար, Գրիգոր Մինասյանն ասաց․ «Ես որևէ քաղաքական գործի չեմ հեգնել երբեք։ Եղել են քաղաքական բանավեճեր և հայտարարություններ՝ քաղաքական էթիկայի շրջանակներում»։

Հարցին, թե իր կենսագրական տվյալներում ինչո՞ւ չկա նշում, որ ինքը ժամանակին ՀՀԿ անդամ է եղել, Գրիգոր Մինասյանը պատասխանեց․ «Եղել եմ և դադարեցրել եմ, տվյալները կան»։

Մանրամասները՝ տեսանյութում։