Մեծ Բրիտանիան ավելացնում է պաշտպանական ծախսերը` ՌԴ-ի և Չինաստանի սպառնալիքներին դիմակայելու համար․ The Telegraph

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է թագավորության պաշտպանական ծախսերի ավելացման մասին՝ ազգային պաշտպանությունն ուժեղացնելու և Ռուսաստանի ու Չինաստանի սպառնալիքներին դիմակայելու համար, գրում է The Telegraph-ը։

«Մեծ Բրիտանիան մեծացնում է իր հավակնությունները, երբ խոսքը վերաբերում է պաշտպանական ծախսերին։ Մենք պետք է համոզվենք, որ մեր զինված ուժերն ունեն այն ամենը, ինչ իրենց պետք է կարճաժամկետ հեռանկարում, այդ թվում՝ միջուկային զսպման ուժերի կայունության համար, ինչը վճռորոշ նշանակություն ունի ապագայում մեր անվտանգության համար»,- նշել է վարչապետը։

Առաջիկա երկու տարիներին երկրի պաշտպանության ոլորտում ծախսերը կավելանան 5 միլիարդ ֆունտ սթեռլինգով։

Նշվում է, որ հավելյալ միջոցները թույլ կտա մինչ 2025 թվականը մեծացնել պաշտպանակ ոլորտի ծախսերը՝ մինչև ՀՆԱ-ի 2,25%-ը։ Երեք միլիարդ ֆունտ կուղղվի միջուկային զսպման ուժերի զարգացմանը։ Գումարի մյուս մասը կուղղվի զինամթերքի և զենքի պաշարների համալրմանը, որոնք փոխանցվել են Ուկրաինային՝ Ռուսաստանից պաշտպանվելու համար։

Ռազմական բյուջեի ավելացման մասին կետը կարտացոլվի Մեծ Բրիտանիայի անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության համապարփակ վերանայման թարմացված տարբերակում։ Այն կհրապարակվի մարտի 13-ին։

Հավելենք, որ 2021-2022 թվականներին Բրիտանիայի պաշտպանական ծախսերը կազմել են 71,4 միլիարդ ֆունտ սթեռլինգ:

Տաթև Ֆռանգյան