Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 10-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 191 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 56, անձնական ունեցվածքի գողության՝ 25, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, խարդախության՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 12, զենք-զինամթերքի առգրավման՝ 11, հոգեկան ներգործության՝ 8, թմրամիջոցի իրացման՝ 7, վստահված գույքը հափշտակելու՝ 4, …

