Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավար կազմն այցելել են Արցախի գրավյալ տարածքներ, ծանոթացել այնտեղ կառուցվող մի շարք ռազմական օբյեկտներում իրականացվող աշխատանքների ընթացքին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Զեկուցվել է, որ ծառայությունը կազմակերպելու համար այստեղ կառուցվում են շտաբի շենք, զորանոց, սպասարկման տարածքներ, բաղնիք-լվացքատուն, բժշկական կենտրոն և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև բնակելի շենք զինվորականների և …

