Ադրբեջանում «իրանցի գործակալների» ձերբակալման հերթական գործողությունն են իրականացրել։ Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, այսօր Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են մի քանի «իրանցի լրտեսների»: Նշվում է, որ «իրանական լրտեսական ցանցերի» բացահայտման գործողությունները շարունակվում են: Վերջին մի քանի օրերի ընթացքում «Իրանի օգտին լրտեսության» կասկածանքով ադրբեջանական հատուկ ծառայությունները ձերբակալել են 39 մարդու:

