Գրագիտության աստիճանները, «տեքստ» բառի թարգմանությունը և Խորենացու «տիեզերագնացները». ապաքաղաքական զրույց Դավիթ Գյուրջինյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Նրա կարծիքով՝ մարդը կարող է գրաճանաչ լինել և նույնիսկ գրագետ, բայց չկարողանա հասկանալի լեզվով շարադրել իր մտքերը: Գրագիտությունը, այդպիսով, ունի իր աստիճանները: Որոշակի աստիճանի մարդուն պետք է հասցնի դպրոցը: Սակայն հաճախ ուսուցիչները պատրաստվածության նման մակարդակ չունեն: Այս համատեքստում անդրադառնալով մանկավարժական բուհերի խնդրին՝ լեզվաբանը նշում է, որ այդտեղ մարդիկ ընդունվում են իրենց գիտելիքների հանրագումարով, բայց շատ դժվար է 18 տարեկան երիտասարդի դեպքում ստուգել, թե որքանով է նա գիտակցում իր առաքելությունը և որքանով է պատրաստ ծառայել մանկավարժությանը:

Հաղորդման հյուրի համոզմամբ՝ ցանկացած օտար բառ հայերեն թարգմանելու պարագայում պետք է հաշվի առնել, թե ինչպես այն կներառվի լեզվական պրակտիկայի մեջ և արդյո՞ք հնարավոր կլինի այդ բառից տարբեր ձևեր կազմել: Դավիթ Գյուրջինյանը նաև հիշեցնում է, որ շատ բառեր, որոնք մեզ զուտ «հայկական» են թվում, նույնպես ավելի վաղ փոխառվել են այլ լեզուներից:

Լեզվաբանը կարևորում է նաև այն համատեքստը, որում կիրառվում է այս կամ այն բառը: Պաշտոնական ելույթներում, հաղորդումներով, հոդվածներում մենք չենք կարող մեզ թույլ տալ այնպիսի արտահայտություններ, որոնք հնարավոր են առօրյա շփումներում: Այդ առիթով Լեզվի կոմիտեի նախագահը խոսում է, այսպես կոչված, «նիրհող» բառերի մասին: Օրինակ, «տիեզերագնաց» բառը հայերենում օգտագործվել է 5-րդ դարում՝ Մովսես Խորենացու ճառերից մեկում, և հետո, վերաիմաստավորվելով, հարություն է առել 20-րդ դարի 60-ական թվականներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան