Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Երևանի պետական համալսարանում այսօր անցկացվել է «Ընթերցանությունը բոլոր դասերին. ճանաչողությունից դեպի մտածողություն» խորագրով ուսուցչական համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասան Խալիլը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան:

Համաժողովն անցկացվում է 2026-2027 ուսումնական տարին ընթերցանության տարի հռչակելու համատեքստում` Ուսուցչի օրվան ընդառաջ: Համաժողովի նպատակը սովորողների ընթերցանության կարողությունների շարունակական զարգացումն է՝ ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ձևավորումից մինչև քննադատական, ինքնուրույն և ստեղծարար ընթերցողի ձևավորում։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և կարևորել Ուսուցչի օրվան ընդառաջ մասնագիտական քննարկումների ձևավորված ավանդույթը։ Նախարարի խոսքով՝ կրթությունը շարունակական խոսակցության, գաղափարների փոխանակման և նոր մոտեցումների քննարկման մասին է, իսկ ուսուցչական համաժողովները պետք է անմիջականորեն առնչվեն դասարանում կատարվող ամենօրյա աշխատանքին․ «Որքան ավելի շատ ենք քննարկում, կիսվում գաղափարներով և այդ քննարկումների ընթացքում առնչվում մեզ համար նոր թեմաների, այնքան ավելի արդյունավետ է արդյունքը, որին ձգտում ենք»։

Անդրադառնալով համաժողովի խորագրին՝ նախարարը նշել է, որ կրթության բովանդակային փոփոխությունների առանցքում պետք է լինի ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի՝ այն տարբեր իրավիճակներում կիրառելու, վերլուծելու և լուծումներ գտնելու կարողությունը․ «Գիտելիքի փոխանցումը խնդիր չի լուծում։ Մարդը կարող է իմանալ աշխարհի բոլոր երկրների անուններն ու դրանց մայրաքաղաքները, բայց ինչպե՞ս է դա օգնելու նրան կյանքի ամենատարբեր իրավիճակներում. սա կրթության կարևոր խնդիրն է, որի լուծումը գտնելու հարցում դպրոցի դերն առաջնային է»։
Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև PISA-ի արդյունքներին՝ շեշտելով գիտելիքը գործնական հմտության վերածելու և ուսուցանվող բովանդակության՝ կյանքի հետ կապը երեխաների համար տեսանելի դարձնելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ քաղաքացիների կրթվածությունն ու հմտությունները պետության զարգացման կարևոր նախապայմաններից են.

«Մարդիկ են մեր ամենակարևոր հարստությունը, և կրթության ոլորտի աշխատանքը կա՛մ պետք է ավելացնի այդ հարստությունը, կա՛մ՝ ոչ»։

Համաժողովին մասնակցել է շուրջ 700 ուսուցիչ՝ Երևանից և մարզերից: Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել նաև Ուսուցչի օրվան նվիրված պարգևատրման արարողություն, որի շրջանակում պարգևատրվել են մի շարք ուսուցիչներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Տարվա լավագույնները» 2025-2026 ուսումնական տարվա մրցույթի հաղթողները։

Նրանք ընտրվել են ԿԳՄՍՆ կողմից իրականացվող «Ամսվա լավագույնները» մրցույթի հանրագումարով: Ընդհանուր առմամբ, 22 ուսուցիչ արժանացել է շնորհակալագրերի և դրամական պարգևների:

Մասնագիտական քննարկումները շարունակվել են «Ինչ է նշանակում կարդալ 21-րդ դարում. տեքստից մինչև տվյալներ» թեմայով պանելային քննարկմամբ, որին մասնակցել են կրթության, գիտության և հրատարակչական ոլորտների ներկայացուցիչներ։ Համաժողովի երկրորդ հատվածում մասնակիցներն աշխատել են չորս թեմատիկ բաժիններում՝ անդրադառնալով դասագրքի ընթերցման առանձնահատկություններին, գեղարվեստական տեքստի ընկալմանն ու հեղինակային խոսքին, PISA 2025-ի համատեքստում ընթերցանության մարտահրավերներին, ինչպես նաև թվային միջավայրում տեքստերի ընկալման և ընթերցանության հարցերին։

ԿԳՄՍ նախարարությունն ուսուցչական համաժողովն անցկացնում է ԵՄ աջակցությամբ` ՅՈւՆԻՍԵՖ-ի, ԵՊՀ-ի և ԿԶՆԱԿ-ի հետ համագործակցությամբ: