Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան սենսացիոն հաղթանակի հասավ Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարում:
Երկրորդ շրջանում 24-ամյա թենիսիստը մրցեց աշխարհի առաջին ռակետ, Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինայի հետ ու հաղթեց երեք սեթում` 3:6, 6:4, 6:4: Մրցախաղը տևեց 2 ժամ 12 րոպե։
1/8 եզրափակիչում Չարաևան կմրցի բրիտանացի Սոնայ Կարտալի հետ։
Մեկնարկային մրցախաղում Ալինա Չարաևան երեք սեթում ուժեղ էր գտնվել աշխարհի 45-րդ ռակետ, ուկրաինացի Յուլիա Ստարոդուբցևայից: Հայաստանի ներկայացուցիչը 118-րդն է WTA-ի դասակարգման աղյուսակում:
Դավիթ Եղիազարյան

