Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մարզերում դպրոցականների տեղափոխման անվտանգությանն ու հարմարավետությանը, վարորդների որակավորմանն ու վարքագծին՝ ընդգծելով, որ դպրոցական ավտոբուսում ծխելն ու անպատշաճ արտաքին տեսքը խիստ պատժվելու են:

Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է ձերբազատվել 1970-80-ական թվականների հին «ՊԱԶ» ավտոբուսներից, որոնցով նախկինում տեղափոխում էին երեխաներին։ Նոր ավտոբուսները հարմարավետ են, չափերով ավելի ընդարձակ և հագեցած են օդորակիչներով․ «Շատ կարևոր է, որ երեխեքը սենց ավտոբուս տեսած լինեն… որովհետև երբ որ մենք ասել ենք ավտոբուս, իրենք պատկերացրել են էդ դժոխքը, որով իրենք պետք է ճանապարհ գնան»:

Բացի այդ, ավտոբուսներում լինելու են նաև հատուկ ուղեկցողներ, ովքեր կօգնեն երեխաներին և կապահովեն տեղափոխման պատշաճ մշակույթը։

Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ ընդգծել է վարորդների արտաքին տեսքի, հագուստի, սափրված լինելու և վարքագծի կանոնների պահպանման անհրաժեշտությունը․ «Մի դեպք արձանագրվեց վարորդի՝ ավտոբուսի մեջ ծխելու, դա պետք է բերի կոնկրետ կադրային հետևանքների։ Այսինքն՝ մարդիկ պետք է ազատվեն, ում պարտականությունն է դա վերահսկելը։ Այսինքն՝ սա կարմիր գիծ է։ Մի հատ չսափրված վարորդ եղավ՝ պրոբլեմ է»։

Վարորդների ընտրությունն իրականացվում է տարիքային, առողջական և մասնագիտական որակավորման հատուկ պահանջներին համապատասխան։

Վարչապետը զրուցել է նաև Արագածոտնի և Տավուշի (Իջևան) մարզերում դպրոցականներին սպասարկող վարորդների հետ։ Վարորդները նշել են, որ ունեն երկարամյա աշխատանքային փորձ (մինչև 19 տարվա ստաժ) և գոհ են նոր ավտոբուսների պայմաններից։ Փաշինյանը հորդորել է նրանց պատասխանատվությամբ ծառայել և ապահովել երեխաների անվտանգությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։