5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին

Լուրեր

06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ մարզերում դպրոցական ավտոբուսների ծառայության գործարկման շրջանակում ձեռք բերված նոր ավտոբուսները ներկայացվել են Հանրապետության հրապարակում։ Առաջին փուլում ծառայությունը կգործարկվի Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի մարզերի 5 բնակավայրերի աշակերտների տեղափոխման համար։

ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

«Հանրապետության հրապարակում ներկայացվել են նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման նպատակով ձեռք բերված դպրոցական նոր ավտոբուսները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին։

Այսպիսով` կրթության որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման նպատակով կապահովվի ճանապարհների ենթակառուցվածքի լիարժեք պատրաստվածությունը և դպրոցական ավտոբուսների ծառայությունը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է երթևեկության անվտանգության և երեխաներին տեղափոխող վարորդների որակավորման, պատշաճ արտաքին տեսքի, այդ թվում՝ հագուստի ապահովումը։

Ծրագրի շրջանակներում 5 բնակավայրերի համար առաջիկայում նշված մեխանիզմներն արդեն գործարկված կլինեն: Նախատեսված է, որ Արագածոտնի մարզի Գետափ բնակավայրի երեխաները կհաճախեն Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրի երեխաները կհաճախեն Ջիլի միջնակարգ դպրոց, Տավուշի մարզի Աճարկուտ բնակավայրի երեխաները՝ Կիրանցի դպրոց, Տավուշի մարզի Ակնաղբյուր բնակավայրի երեխաները՝ Լուսաձորի դպրոց, Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրի երեխաները՝ Պարույր Սևակի կրթահամալիր:

Գետափի դպրոցում սովորում է 13 երեխա: Մինչև Արագածավան հեռավորությունը 9,5 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 11 րոպե: Ծափաթաղի դպրոցում սովորում է 27 երեխա: Մինչև Ջիլ հեռավորությունը 10,6 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 9 րոպե: Տիգրանաշենի դպրոցում ներկայումս երեխա չի սովորում, 11 երեխա հաճախում են Պարույր Սևակի կրթահամալիր: Մինչև Պարույր Սևակ հեռավորությունը 4 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 10 րոպե: Աճարկուտի դպրոցում սովորում է 10 երեխա: Մինչև Կիրանց հեռավորությունը 2,8 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 4 րոպե: Ակնաղբյուրի դպրոցում սովորում է 42 երեխա (որոնցից 6-ը՝ նախակրթարան): Մինչև Լուսաձոր հեռավորությունը 5 կմ է, ճանապարհի տևողությունը՝ 10 րոպե»: