Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին

Լուրեր

06.11.2026 | 15:34
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին, որը նախատեսվում է քննարկել միայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը կատարի Թեհրանի ներկայացրած յոթ պահանջները։ Այս մասին  Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։

Անանուն մնալու պայմանով պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է առաջարկը, սակայն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել։ Միջնորդներն ակտիվացրել են ջանքերը՝ վերջ դնելու Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմին՝ մտավախությունների ֆոնին, որ այն կարող է նոր թափով բռնկվել ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո։ Թրամփը երեքշաբթի օրը չէր բացառել ռազմական գործողությունների վերսկսումը քվեարկությունից հետո, իսկ Իրանը ծրագրում է ավելի լայնածավալ պատասխան գործողություններ, եթե պատերազմը վերսկսվի։

Իրանի անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյա Մոհսեն Ռեզային հինգշաբթի ավելի վաղ՝ Ռուսաստան կատարած այցի ընթացքում, հայտարարել էր. «Դիվանագիտության հարցում մենք ամերիկացիներին ներկայացրել ենք յոթ պայման։ Քանի դեռ նրանք չեն կատարել մեր յոթ պահանջները, մենք ոչ կբացենք Հորմուզի նեղուցը, ոչ էլ բանակցություններ կվարենք»։

Իրանը, ի թիվս այլնի, պահանջում է վերացնել ԱՄՆ պատժամիջոցները, ազատ արձակել սառեցված իրանական ակտիվները և փոխհատուցում տրամադրել պատերազմական վնասների համար։ Մինչդեռ Վաշինգտոնը հայտարարել է, որ ցանկացած նախնական բանակցություն պետք է ներառի նաև միջուկային հարցերի քննարկումը։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին հարվածներ են հասցրել Իրանին, ինչին ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին և Պարսից ծոցի այն պետություններին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ։

Հակամարտությունը տարածվել է նաև Լիբանանում, որտեղ բախումներ են սկսվել Իրանի աջակցությունը վայելող «Հըզբոլլահի» և Իսրայելի միջև։ Ավելի ուշ այն տարածվել է նաև Եմենում, որտեղից Իրանի հետ դաշնակից հութիները հարվածներ են հասցնում Սաուդյան Արաբիայի էներգետիկ օբյեկտներին, օդանավակայաններին և այլ թիրախներին։

Թարգմանությունը՝ էմմա Չոբանյանի