«Երևանտրանս» ՓԲԸ տարածքում ավտոբուսների լվացման կայանի վերափոխման և տարածքի բարեփոխման աշխատանքների համար կազմված նախահաշիվները պատրաստ են, պայմանագրերը կնքման փուլում են: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեցին շինարարության և բարեկարգման վարչությունից: Անդրադարձ եղավ հետիոտնային կանչովի լուսացույցերի փորձաքննության արդյունքներին: Շինբարեկարգման վարչությունից հայտնեցին, որ ըստ փորձաքննության՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մեջ առկա թերությունները դեռ լրամշակված չեն: Դիմելով տրանսպորտի վարչության պաշտոնակատար …

