Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղն ասուլիս կհրավիրի․ ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը ասուլիս կհրավիրի:
«Ինչպես նախորդ ասուլիսի դեպքում, այս անգամ ևս լրագրողները հնարավորություն կունենան անձամբ հարցեր հղել Կառավարության ղեկավարին:
Մեր տեղեկություններով՝ այս անգամ, նախորդ ասուլիսի համեմատ, ավելի շատ լրատվամիջոցների են հրավիրելու»,- գրում է ՀԺ-ն։