Շիրակի մարզից դատավորների տեղափոխության թեմայով ասուլիս Փաստաբանների պալատում․ ՈՒՂԻՂ
Հասարակություն
13.03.2023 | 11:37Շիրակի մարզի դատավորներին այլ մարզեր տեղափոխելու հետևանքով շուրջ 300 գործի քննություն պետք է նորից սկսվի: Մեկ ամիս առաջ մարզում քրեական գործեր քննող 4 դատավորներին տեղափոխել են Երևան, որից հետո ևս երկու դատավոր է այնտեղ նշանակվել ու նորից տեղափոխվել:
Շիրակի մարզում աշխատող փաստաբաններն արդեն տևական ժամանակ է` դժգոհություն են հայտնում ու բարձրաձայնում այն մասին, որ խախտվում են իրենց պաշտպանյալների իրավունքները: Շիրակի մարզում աշխատող մի քանի փաստաբան այսօր Փաստաբանների պալատում ասուլիս են հրավիրել այս թեմայով: