Արցախի առողջապահության նախարարը հրաժարական է տվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
Իր ուղերձում Սամվել Ավետիսյանը նշել է, որ պաշտոնից հրաժարվելու միակ և անմիջական պատճառն այն է, որ իր պաշտոնավարման ընթացքում առանց իրեն տեղյակ պահելու Արցախի առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվել մեկ այլ անձի:
Սամվել Հարությունյանն արցախի Հանրապետության առողջապահության նախարար էր նշանակվել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին: