Դատախազությունն այսօր բողոքարկել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին արդարացնելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, որ հայտնի է ՄԱՊ-ի Ալիկ մականունով, մեղադրվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին փողերի լվացման հարցում օժանդակելու մեջ: …