Ծեծկռտուք քաղաքացիների և պարեկների միջև. կան ձերբակալվածներ 

Լուրեր

28.10.2026 | 12:53
Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել․ Սերբիան միջադեպն ահաբեկչություն է համարում
28.10.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանն ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
28.10.2026 | 12:34
Անգլիայի չեմպիոնը պարտվել է 4-րդ լիգայի թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:26
Պուտինը Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ զրույցի ընթացքում դասախոսություն է կարդացել սլավոնների պատմության մասին. FT
28.10.2026 | 12:18
Նրա նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել․ Ղազարյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:12
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տոնե Կայզերի ասուլիսը. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 12:10
ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա // ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու կոչ է հնչել․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 12:07
Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանի օգտին
28.10.2026 | 12:01
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա պայմանական ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ
28.10.2026 | 11:57
Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել
28.10.2026 | 11:52
Եթե նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ, ուզում եք ամոթանք տա՞լ ինձ․ Բաթոյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ պարեկների և քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ Ոստիկանության լրատվության բաժնից՝ մարտի 15-ին ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները ծառայություն են կատարել Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի վարչական տարածքում։ Գյուղամիջյան ճանապարհով երթևեկելու ժամանակ պարեկները նկատել են նույն բանակավայրի բնակիչ 28-ամյա Ն. Ա-ին։ Ըստ նախնական տեղեկությունների, երբ պարեկները նրա կողքով անցնելիս են եղել, վերջինս հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին։

Պարեկները Ն.Ա․-ին տեղեկացրել են, որ հայհոյանքներ հնչեցնելու համար նրան կարող են տեղափոխել Ոստիկանություն և հորդորել դադարեցնել։ Սակայն վիրավորանքները շարունակվել են, ինչից հետո նրանց է մոտեցել Ն.Ա-ի հայրը, որը ըստ  ՆԳՆ Ոստիկանության լրատվության բաժնի տեղեկությունների,  ոչ միայն խոչընդոտել է պարեկների օրինական գործողություններին, այլև  ինքն էլ սկսել է հայհոյանքներ հնչեցնել ու քաշքշել ծառայություն կատարող պարեկներին։ Դրանից հետո Արծվանիստ բնակավայրի մի խումբ բնակիչներ մոտեցել են նշված վայր ու քաշքշել պարեկներին։ Նրանցից մի քանիսը ձեռքերով հարվածներ են հասցրել դասակի հրամանատար Գրիշա Գ․-ին և ավագ պարեկ Սամվել Ս․-ին։ Կարճ ժամանակ անց, ահազանգով ժամանած Ոստիկանության Մարտունու բաժնի և Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները բոլորին տեղափոխել են Ոստիկանության Մարտունու բաժին։

Ինչպես Factor.am-ին փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ դեպքի փաստով Հայաստանի քնչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կան ձերբակալվածներ։

Ռոզա Վարդանյան