ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մարտի 16-ի նիստի օրակարգում ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» ՀՀ ԱԺ հայտարարության քվեարկությունն էր: Հայտարարությունը քննարկվել էր հունվարի 13-ին, քվեարկությունը հետաձգվել էր մինչև երկու ամսով: Հիմնական զեկուցող Անդրանիկ Թեւանյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը լրամշակել է հայտարարության տեքստը, որով, ի թիվս այլ դրույթների, խստորեն դատապարտվում են …

