Ռուսական կողմը, հավանաբար, ծովից հանել է ամերիկյան վթարված ԱԹՍ-ի բեկորները․ ABC News

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան ABC News հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյայի, հայտնում է, որ ռուսներին, հնարավոր է, հաջողվել է դուրս բերել նախորդ օրը Սև ծովն ընկած MQ-9 Reaper ԱԹՍ-ի բեկորները։

Երեքշաբթի օրը ռուսաստանյան ռազմական ուղղվածությամբ Telegram-ալիքներում հայտնվել էր աուդիո ձայնագրություն, որում լսվում է, թե ինչպես են ինչ-որ մարդիկ  ռուսերենով քննարկում ընկած անօդաչու թռչող սարքի բեկորները ներքևից բարձրացնելու մասին։ Խոսքը ներքին այրման շարժիչի պատյանի մասին է։ Այս տվյալները պաշտոնապես չեն հաստատվել։

Միաժամանակ Պենտագոնի խոսնակ, գեներալ Պատրիկ Ռայդերը հայտնել է, որ, ըստ նրա, ռուսական կողմը չի կարողացել ձեռք բերել անօդաչու թռչող սարքի մնացորդները։ ԱՄՆ միացյալ շտաբի պետ Մարկ Միլին իր հերթին ասել է, որ ԱՄՆ զինված ուժերը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ անօդաչու թռչող սարքի ծրագրակազմը հեռացնելու համար, որպեսզի ռուսները չկարողանան որևէ գաղտնի տեղեկություն ստանալ, եթե անգամ հաջողվի դուրս բերել ինքնաթիռի բեկորները։

«Մենք միանգամայն վստահ ենք, որ այն ամենը, ինչ արժեքավոր էր այնտեղ, այլևս արժեք չունի», – ասել է Միլին։

Տաթև Ֆռանգյան