ԼՂ հարցին աշխարհաքաղաքական երանգավորումներ հաղորդելն ընդունելի չէ․ ընդդիմության նախագիծը հավանություն չստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
Բոլորը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մարտի 16-ի նիստի օրակարգում ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» ՀՀ ԱԺ հայտարարության քվեարկությունն էր: Հայտարարությունը քննարկվել էր հունվարի 13-ին, քվեարկությունը հետաձգվել էր մինչև երկու ամսով:

Հիմնական զեկուցող Անդրանիկ Թեւանյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը լրամշակել է հայտարարության տեքստը, որով, ի թիվս այլ դրույթների, խստորեն դատապարտվում են դեկտեմբերի 3-ին եւ 12-ին Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակով Հայաստանն ու Արցախն իրար կապող Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլերը:

Հարակից զեկույցում Մարիա Կարապետյանը տեղեկացրեց, որ Լաչինի միջանցքի փակումից երկու օր հետո՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ Ազգային ժողովն ընդունել է հայտարարություն՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին», որը շարունակում է ուժի մեջ մնալ:

Մարիա Կարապետյանը հայտնեց, որ նախորդ օրն ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ տեղի են ունեցել քննարկումներ՝ կապված հայտարարության որոշ բառերի եւ ձեւակերպումների հետ, սակայն փոխհամաձայնություն չի կայացել:

Քվեարկության արդյունքում նախագիծն անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի ստացել:

Նախագծին կողմ քվեարկեց 3,  ձեռնպահ՝ 5 պատգամավոր:

Մանրամասները՝ տեսանյութում։