ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Իրաքի Հանրապետության ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Մոհամմեդ Խոշնաուի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԻՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել, որ հայ-իրաքյան կապերը պատմական խոր արմատներ …

