Իսրայելը հավանություն է տվել Ուկրաինային անօդաչուների դեմ պայքարի համակարգերի վաճառքին

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Իսրայելի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային անօդաչու սարքերի դեմ պայքարի ռադիոէլեկտրոնային համակարգերի վաճառքին։ Ի թիվս այլ բաների, դրանք կարող են օգնել Կիևին խոցել իրանական անօդաչու թռչող սարքերը, որոնք ռուսական բանակն օգտագործում է Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին հարվածելու համար։ Այս մասին հաղորդել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցին իսրայելական և ուկրաինական երեք անանուն աղբյուրները պատմել են, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ու ԱԳՆ ղեկավար Էլի Քոենը որոշել են նման համակարգերի արտահանման լիցենզիա տրամադրել դեռևս փետրվարին։ Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է վերանայել Իսրայելի վերաբերմունքն ուկրաինական պատերազմի նկատմամբ։ Այդ ժամանակից ի վեր վերանայումն ավարտվել է, սակայն նոր որոշումներ չեն ընդունվել, գրում են հրապարակման հեղինակները՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։

Լրատվականի տվյալներով՝ Քոենն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին պատմել է հակաօդային պաշտպանության համակարգերի արտահանման թույլտվությունների տրամադրման մասին Կիև կատարած այցի ժամանակ։ Արտոնագրեր են ստանալու իսրայելական երկու ընկերություններ՝ Elbit-ն ու Rafael-ը։

Ուկրաինացի պաշտոնյաներից մեկն էլ Axios-ին ասել է, որ Ուկրաինայի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները վերջերս այցելել են Իսրայել՝ դիտարկելու հակադրոնային համակարգերը, սակայն դեռևս ոչ մի համաձայնագիր չեն ստորագրել։

Համակարգերը, որոնք կարող են տրամադրվել Ուկրաինային, ունակ են անօդաչու թռչող սարքեր խոցել՝ օգտագործելով ռադիոէլեկտրոնային միջոցներ մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա և կարող են տեղակայվել կարևոր օբյեկտների մոտ, ինչպիսիք են էլեկտրակայանները։ Կիևը հետաքրքրված է նման համակարգերով, սակայն վերջին շրջանում դրանք խիստ կարևոր չի համարում, քանի որ ուկրաինական հակաօդային պաշտպանությունն ինքնուրույն է որսում անօդաչու թռչող սարքերի 75-90%-ը։

Իր հերթին, իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան Axios-ին ասել է, որ արտահանման լիցենզիաների հաստատման պատճառներից մեկը ցանկությունն է՝ պարզել, թե որքան արդյունավետ կլինեն այդ համակարգերն իրանական անօդաչու սարքերի դեմ։

Իսրայելը հրաժարվում է Ուկրաինային զենք տրամադրել, որը, ըստ փորձագետների, պայմանավորված է Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու ցանկությամբ։ Իսրայելի ներկայացուցիչներն Axios-ին ասել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման որոշումը չի նշանակում այս քաղաքականության փոփոխություն, քանի որ նման սարքավորումները պաշտպանական բնույթ են կրում։

Էմմա Չոբանյան