Լիբիայում 2,5 տոննա ուրան է անհետացել․ ՄԱԳԱՏԷ

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Լիբիայում 2,5 տոննա ուրան է անհետացել։ Երկրի իշխանությունների տեղեկացմամբ՝ միջուկային նյութը չի հայտնաբերվել այնտեղ, որտեղ պետք է լիներ, հայտարարել են Վիեննայում տեղակայված ՄԱԳԱՏԷ-ի գրասենյակից։

ՄԱԳԱՏԷ-ի գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի խոսքով՝ «դեղին փոշի» ուրանով բեռնված տասը կոնտեյների կորուստը հաստատվել է նախօրեին Լիբիայում ստուգման ժամանակ։ Թե կոնկրետ որ վայրում, չի նշվում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գրոսսին միջադեպի մասին գրավոր ծանուցում է ուղարկել կազմակերպության բոլոր անդամ երկրներին: ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է լրացուցիչ ստուգումներ անցկացնել՝ «պարզելու միջուկային նյութի անհետացման հանգամանքները և պարզելու դրա ներկայիս գտնվելու վայրը»։

«Դեղին փոշին» ուրանի աղերի նստվածք է, որն ուրանի արդյունահանման ձևերից մեկն է։ Վերամշակված ձևով այն կարող է վառելիք դառնալ ատոմակայանների համար, իսկ ավելի հարստացման դեպքում կարող է օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար։

Տաթև Ֆռանգյան