Հաստատվել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի գործողությունների պլանը

Լուրեր

14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
14.05.2026 | 13:23
ՄԻՊ-ը՝ դասապրոցեսի հաշվին ՔՊ հանրահավաքին ուսուցիչների և աշակերտների մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:17
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի
14.05.2026 | 13:08
Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
14.05.2026 | 12:57
Անչափահասին առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել
14.05.2026 | 12:52
Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին
14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
14.05.2026 | 12:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում // Սի Ցզինպինի զգուշացումը Թրամփին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 12:02
665 միլիոն դրամ` դասական Եվրատեսիլի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:55
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել է ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նախորդ տարի ավելի քան վեցամյա դադարից հետո Ազգային ժողովն ընդունել է ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը», որով հստակ ուղենշվել են կրթության բոլոր մակարդակների համար զարգացման առաջնահերթություններն ու թիրախները:

«Սա միակ ռազմավարությունն է, որն ունի օրենքի կարգավիճակ՝ նշանավորելու կրթության առանցքային դերը հանրային զարգացման համար: Օրենքից բխող գործողությունների պլանը ցույց է տալիս ծրագրի ճանապարհային քարտեզը՝ հստակ անելիքներով, արդյունքային ցուցանիշներով, պատասխանատու կառույցներով և ժամկետներով»,-նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ ծրագիրն անցել է նաև ֆինանսական գնահատում՝ արտաքին փորձագետների ներգրավմամբ:

«Իհարկե, ֆինանսական գնահատականը ուղենշային է, և իրականացման ընթացքում այն պետք է ճշգրտվի՝ հատկապես այնպիսի խոշոր ծրագրերի պարագայում, ինչպիսին, օրինակ, ակադեմիական քաղաքն է: Գործողությունների պլանով նախատեսված է, որ բոլոր այս հարցերը կքննարկվեն յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակում»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ գործողությունների պլանն արտացոլում է կրթության ռազմավարության երեք հիմնական ուղղությունները, որոնցից առաջինը համընդհանուր ներառական, որակյալ և հասանելի կրթական ծառայություններն են բոլոր բնակավայրերում՝ յուրաքանչյուր քաղաքացու համար՝ կյանքի բոլոր փուլերում: Երկրորդ ուղղությունը կրթության արդյունավետության բարձրացումն է, այդ թվում՝ համակարգի գործընթացային, ծախսային և կառավարման արդյունավետության, և երրորդ ուղղությունը՝ կրթական ծառայությունների ու արտադրանքի միջազգայնացումն է և ՀՀ դերը՝ գլոբալ կրթության համակարգում փոխակերպելու ուղղությամբ:

Նախարարը ներկայացրել է կրթական բոլոր մակարդակներում նախատեսվող մի շարք խոշոր ծրագրեր: Մասնավորապես՝ Կապան խոշորացված համայնքի օրինակով գյուղական բնակավայրերում նախատեսվում է ունենալ որակյալ դպրոցական և նախադպրոցական ծառայություններ տրամադրող կրթահամալիրներ: Դրանց թիվը 2030 թվականին հանրապետության գյուղական բնակավայրերում պետք է հասնի 156-ի: Բոլոր խոշորացված համայնքներում նախատեսվում է ունենալ մսուր ծառայություններ՝ 0-2 տարեկան երեխաների համար, որը դրական ազդեցություն կունենա նաև կանանց աշխատանքի հավելյալ հնարավորության տեսակետից: Կրեդիտային համակարգով աշխատող դպրոցների մասնաբաժինը, որի ներդրումը մեկնարկել է այս տարի, կհասնի 90 տոկոսի՝ հնարավորություն ընձեռելով աշակերտներին իրենց հավաքած կրեդիտներով շարունակել ուսումնառությունը բուհերում: Նախատեսվում է, որ մինչև 2030 թվականը հանրապետության բոլոր դպրոցների տարրական դասարանների երեխաները կօգտվեն «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրից: Նախարարը հիշեցրել է, որ այս տարվա հունվարից ՀՀ բոլոր մարզերի 1-4-րդ դասարանների 104 հազար երեխաներ օգտվում են ծրագրից պետբյուջեի միջոցներով, և խնդիր է այն հասանելի դարձնել Երևանում. ռազմավարությունը նախատեսում է հստակ գործողություններ այդ ուղղությամբ:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ուսումնարաններում և քոլեջներում նախատեսվում է ներդնել մասնավոր ոլորտի մասնագետների ներգրավման ճկուն մեխանիզմներ. գործնական դասավանդման նպատակով կստեղծվի 10 ռեսուրսային կենտրոն բոլոր մարզերում, քոլեջների կառավարումը կիրականացվի մասնավորի հետ համատեղ՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման մեթոդաբանությամբ, որի փորձն արդեն առկա է:

Բուհական ոլորտում նախատեսվում են խոշորագույն բարեփոխումներ, այն է՝ պետական ֆինանսավորմամբ բուհերի թիվը հասցնել մինչև 8-ի և դրանցում ներառել պարտադիր գիտահետազոտական ուժեղ բաղադրիչ: Նախատեսվում է ստեղծել ակադեմիական քաղաք՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և գիտության արդիական ենթակառուցվածք: Այս ուղղությամբ գործողությունների արդյունքում նախատեսվում է, որ առնվազն 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման աղյուսակների լավագույն 500-ի մեջ:

Նախարարը տեղեկացրել է, որ նախագիծն անցել է հանրային քննարկումների շարք ինչպես մասնագիտական կառույցների, այնպես էլ հանրության լայն շրջանակների հետ. բոլոր հետաքրքրված քաղաքացիները հնարավորություն են ունեցել մասնակցել դրանց, և նախագիծը լրամշակվել է դրա արդյունքում: