Իրավունքի և արդարության կենտրոնի «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է, թե ովքեր են իրականում Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական «էկոակտիվիստ» առաջնորդները։ Նշվում է, որ Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական «բնապահպան ակտիվիստ առաջնորդներն» ուղիղ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարությունից կամ իշխանությունների հետ առնչություն ունեցող կազմակերպություններից։ Այս եզրահանգմանն է եկել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ «Tatoyan» foundation-ում ստեղծված աշխատանքային խումբը՝ մասնագիտական …

