Չեզոք օդային տարածքում ռուսական ինքնաթիռների վրա հարձակումը պատերազմի հայտարարում կլինի․ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Լուրեր

20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
Բոլորը

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն սկսի խոցել ռուսական ինքնաթիռները չեզոք օդային տարածքում, դա հավասարազոր կլինի Ռուսաստանին պատերազմ հայտարարելուն։ Այսպես է նա արձագանքել սենատոր Լինդսի Գրեմի այն կոչին, թե MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպից հետո պետք է խոցել ռուսական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները՝ ամերիկյան սարքավորումներին սպառնալիքի դեպքում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Չեզոք օդային տարածքում ռուսական ինքնաթիռի վրա դիտավորյալ հարձակումը ոչ միայն հանցագործություն է միջազգային իրավունքի համաձայն, այլ նաև պատերազմի բացահայտ հայտարարում ամենամեծ միջուկային տերությանը», – ասել է Անտոնովը։

Երեքշաբթի երեկոյան Գրեմը (Հանրապետական կուսակցության ազդեցիկ անդամ, որը կոշտ դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ և խստորեն դատապարտում է Ուկրաինայի դեմ ագրեսիան) կոչ է արել Կրեմլին պատասխանատվության ենթարկել ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման համար։
Միաժամանակ նա քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին MQ-9 Reaper-ի հետ միջադեպին, իր կարծիքով, ոչ բավարար վճռական պատասխանի համար։

 

Տաթև Ֆռանգյան