Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ Կառավարությունն առաջարկում է տարկետման իրավունք տալ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով սովորող ուսանողներին: Բուհերի և մասնագիտությունների ցանկը հաստատելու է Կառավարությունը: Արտոնությունից կարող են օգտվել բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ուսանողները: …