ԿԸՀ-ում ներկայացվել է եվրոպական երկրների փորձը նախընտրական գործընթացի վերաբերյալ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հյուրընկալել էր Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES)-ի՝ քաղաքական գործընթացների ֆինանսավորման հարցերով ավագ խորհրդատու, IFES-ի Եվրոպայի գրասենյակի տնօրեն Մագնուս Օհմանին, իրավաբանական և հակառուպցիոն հարցերով ավագ ղեկավար Ուչեչի Անյանվուին, իրավաբանական և արդարադատության հարցերով ավագ խորհրդական Տիֆանի Ռոբլոթին, IFES-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժեյրոմ Լեյրոյին և ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանին։

ԿԸՀ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ քննարկման առանցքում նախընտրական հիմնադրամների գործունեությանը և քարոզարշավների ֆինանսավորմանը վերաբերող հարցեր էին։ Հյուրերը ներկայացրին եվրոպական երկրների փորձը վերոնշյալ հարցերի շուրջ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ ընդգծելով, որ նախընտրական քարողչության ֆինանսական վերահսկողությունը շատ կարևոր է, որպեսզի ընտրողը հնարավորություն ունենա պարզել կուսակցությունների եկամուտները որտեղից են գոյանում և ինչպես են ծախսվում։