Ադրբեջանի հարձակումը ցավոտ կլինի արցախցո՛ւ, ոչ՝ ռուս խաղաղապահի համար․ պիտի էլի՛ բանակցենք. Դավիթ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի հետ

-Պարո՛ն Խաժակյան, համաձայնվեք, որ հանրությունը ոչինչ չի ստանում, երբ անգամ վարչապետի մակարդակով խոսում են այն մասին, որ պատերազմում մեր պարտության պատճառներից մեկը 5-րդ շարասյունն է։ Ի՞նչ է դա, ովքե՞ր են, ի՞նչ են արել, ի՞նչ շարասյուն, ո՞ւմ շարասյունը… Եթե, տեսականորեն, Ադրբեջանն է ինչ-որ շարասյուն ստեղծել, մի պատմություն է, եթե մարդիկ կային, մտածում էին՝ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող տարբեր զինվորականներ են այդ գործն արել, դա այլ հարց է։ Չե՞ք կարծում, որ ավելի հստակեցնելու կարիք կա։

-Մեր բանակի խնդիրների մասին մի մասով լավ գիտենք, մի մասով՝ ընթացքում է բացահայտվում, և նկատելի է, որ վերջին մի քանի տարիներին ԱԱԾ-ն անընդհատ հաղորդագրություններ է տարածում պետական դավաճանություն գործած տարբեր զինվորականների մասին, և նման հարցերը, կարծում եմ, ավելի շատ զինվորականների հետ կապված քննության հարցեր են։ Բայց վարչապետի ասածը ես ավելի շատ ընկալում եմ որպես քաղաքական գնահատական եղած համակարգին, կառուցվածքին։ Բայց ես, օրինակ, այլևս փորձում եմ քննարկումների, բանավեճերի ընթացքում հարցուպատասխանը չդիտարկել պատերազմի պատճառահետևանքային կապերի մասին, որովհետև տարբեր սպեկուլյացիաներ կարող են այստեղ լինել։ Մի բան է հստակ, որ 2021 թվականին տեղի ունեցան ընտրություններ, որոնց մասնակցեցին բոլոր այն դերակատար ուժերը, որոնք բանակի ձևավորման ընթացքին այս կամ այն կերպ մասնակցել են և, անկեղծ ասած, հիմա բոլորն էլ խորհրդարանում են, որոնք կարող էին ունենալ մեղավորություն՝ շատ, քիչ, դիվանագիտական, ռազմական հարցերում… Հիմա բոլորը խորհրդարանում են, և իրենք պետք է նայեն ապագային, և եթե ինչ-որ հետևություններ էլ արվում են, ապա արվեն բանակի բարեփոխումներին զարկ տալու տրամաբանության մեջ։

-Կա նաև հանձնաժողով, որի կատարած աշխատանքի արդյունքների մասին, չգիտեմ, կիմանա՞նք, թե՞ ոչ։ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին այդպես էլ չիմացանք, հիմնային խնդիրների մասին չտեղեկացանք։ Այս անգամ ի՞նչ սպասել այդ հանձնաժողովից։

-Սա էլ է հարց. եղավ Ապրիլյանի վերաբերյալ քննիչ հանձնաժողով, հետագայում՝ նաև 44-օրյա պատերազմի։ Հարցը նույնիսկ այն չէ՝ ինչպես դա քննվեց, և հրապարակվե՞ց, թե՞ ոչ։ Հարցն այն է, որ եթե այն հրապարակվեր, ապա հակառակ տեսակետը պնդող մարդկանց, ուժերի համար դա կլիներ ոչ վստահելի արդյունք, որովհետև կասեին՝ իշխանությունն է քննել, կամ եթե գլխավոր դերակատարները լինեին ընդդիմադիրները, իշխանությունը կասեր՝ ընդդիմադիրներն են քննել, դրա համար այդպես ստացվեց։ Այս պայմաններում, երբ ընդդիմությունը բոյկոտում է այդ հանձնաժողովի աշխատանքը, չի ստացվի դրա օբյեկտիվությունը պարզել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան