Ադրբեջանում երեք օրվա ընթացքում 25 կրոնական ակտիվիստ է ձերբակալվել

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանում 25 կրոնական ակտիվիստ է ձերբակալվել։ «Մահմեդական միասնություն» շարժումից Meidan TV-ին հայտնել են, որ թեև նրանք առանձին են ձերբակալել, սակայն բոլորին նույն մեղադրանքն է առաջադրվել՝ թմրանյութերի ապօրինի շրջանառություն։

Ձերբակալվածների թվում են աստվածաբաններ՝ Նահիդ Գահրամանովը, որը կալանավորվել էր 2015 թվականին Նարդարանի դեպքերի ժամանակ, և Շահին Վերդիևը, որը ներգրավված էր 2018 թվականին Գյանջա քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի վրա կատարված մահափորձի գործով, ինչպես նաև շատ ուրիշներ։

Ադրբեջանի իշխանամետ քարոզչական լրատվամիջոցները մարտի 12-ն տեղեկություններ էին տարածել, որ Ադրբեջանում իրանական լրտեսական ցանցերի դեմ իրականացվող հերթական գործողության ու ևս մեկ խմբի ձերբակալության մասին։ Սակայն գործողության մանրամասները չեն հաղորդվում։

Ձերբակալվածների ընտանիքի անդամները մեղադրանքը որակում են զրպարտություն, իսկ այն, որ ԶԼՄ-ները տարածել են նրանց հարազատների  լուսանկարները՝ նրանց որակելով «իրանական լրտեսներ», համարում են անմեղության կանխավարկածի խախտում։ Ակտիվիստներին հարազատները համարում են «Իրանի հետ հարաբերությունների սրացման զոհեր»։

«Ադրբեջանը, զրպարտելով իր քաղաքացիներին, իբր Իրանին հակահարված է տալիս, և չի մտածում այն մասին, որ միայն տանջում է իր անմեղ քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին։ Եթե կան փաստեր, որ այդ բոլոր մարդիկ հանդիսանում են իրանական լրտեսներ, ապա թող դրանք ներկայացնեն։ Այլապես, պարզապես բռնում են մարդկանց, մեղադրում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար ու բանտ նստեցնում։ Երեխաներս արդեն երկու օր է՝ լաց են լինում, և մի օր արցունք կթափեն նրանք, որոնք ծաղրում են մեզ»,- լրատվամիջոցին ասել է կալանավորված աստվածաբաններից մեկի կինը։

Ակտիվիստներից ոմանք բերման են ենթարկվել Ադրբեջանի Իսլամական կուսակցության նախկին անդամ Սաբուհի Սալիմովի հուղարկավորությանը մասնակցելուց հետո։ Բանտում գտնվող Սալիմովը հացադուլ էր հայտարարել ավելի քան 50 օր, իսկ դրա դադարեցումից մի քանի օր անց՝ մարտի 2-ին, Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նրա 17 տարվա ազատազրկման դատավճիռը։ Սալիմովի ինքնազգացողությունը վատացել էր, և նա մահացել էր դատարանի դահլիճում։

Ձերբակալվածներից մեկի՝ Էթիբար Իսմայիլովի հարազատները հայտնում են, որ խուզարկողները իրենց տանը  նկարահանել են  իրենց հետ բերած «ապացույցները»։

70-ամյա Էթիբար Իսմայիլովն աստվածաբան Թալեհ Բագիրզադեի և շատ ուրիշների հետ կալանավորվել էր 2016 թվականի նոյեմբերի 26-ին Նարդարան գյուղում իրականացված գործողության ժամանակ։ Մի քանի տարի անց նա ազատ արձակվեց համաներման հիման վրա։

«Նույնիսկ չեն ամաչում այդ տարիքում մարդուն զրպարտել, ասել, թե նա, իբր, թմրանյութ է վաճառում։ Իսկ հետո փամփուշտներ են բերում նրա տուն և դնում դստեր մահճակալի ու ներքնակի տակ։ Նրանք նաև ցուցադրեցին իրենց հետ բերած Քասիմ Սոլեյմանիի և Խոմեյնիի դիմանկարները և նկարահանեցին այն։ Եթե ​​մեր տանը փամփուշտներ կային, ապա ինչո՞ւ մենք շարունակեցինք դրանք պահել Էթիբար Իսմայիլովի ձերբակալությունից հետո։ Սպասում էինք, որ ոստիկանները գան ու տանե՞ն այդ ամենը»,- պատմել են հարազատները։

Ձերբակալվածների մեծ մասը «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամներ են: Այս շարժման տասնյակ անդամներ, այդ թվում՝ նրա առաջնորդ Թալեհ Բագիրզադեն, արդեն բանտում են։

Ամեն անգամ, երբ որոշակի լարվածություն է առաջանում Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում, Բաքուն դիմում է արդեն փորձված մեթոդին՝ հետապնդելով իրանամետ գործիչներին, հատկապես՝ հոգևոր, որոնց ձերբակալությունները սկսել են պարբերական բնույթ կրել։

Էմմա Չոբանյան