Քըլըչդարօղլուն կայցելի քրդական կուսակցության գրասենյակ՝ ընտրությունների շուրջ բանակցությունների

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ, ընդդիմադիր միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն շաբաթ ժամը 13:00-ին այցելելու է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) գրասենյակ։ Այս մասին հայտնել են CHP-ի պաշտոնյաները, գրում է Gercek News-ը։

Նշվում է, որ Քըլըչդարօղլուին ընդունելու են HDP-ի համանախագահներ Փերվին Բուլդանն ու Միտհաթ Սանջարը։

Այս այցը տեղի է ունենում այն բանից հետո, երբ HDP-ի համանախագահ Միտհաթ Սանջարը հայտարարեց, որ իրենք կարող են աջակցել Քըլըչդարօղլուին նախագահական ընտրությունների առաջին փուլում, եթե կարողանան սկզբունքների վրա հիմնված համաձայնության գալ։

Քրդական կուսակցությունը, որն ունի 10-12 ընտրական ձայն, վճռական դերակատարում ունի մայիսի 14-ին նշանակված նախագահական ու խորհրդարանական ընտրություններում, և ընդդիմադիր դաշինքը նրա աջակցության կարիքը կունենա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկու տասնամյա քաղաքական կառավարմանը վերջ տալու համար:

Էմմա Չոբանյան