Պապիկյանի սենսացիոն հայտարարությունը. որտեղի՞ց է ղեկավարվում 5-րդ շարասյունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայաստանը 5-րդ շարասյան գործունեության պատճառով է պարտվել 44-օրյա պատերազմում։ Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը։ Այս շարասյունը փորձեր է անում տապալել Հայաստանի առաջընթացները գրեթե բոլոր ոլորտներում՝ պնդեց վարչապետը։

Այսօր արդեն Փաշինյանի թիմակիցների ներկայությամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնավորեցրեց ոլորտները, թե որտեղ է գործում, ըստ ՔՊ-ի՝ Հայաստանի խնդիրների մեղավոր 5-րդ շարասյունը։

«Երեկ ես տեղեկություններ եմ կարդում, որ հակառակորդի ռազմական տեխնիկան Տավուշում է: Ո՞րն է սրա նպատակը, եթե սա չի ուղղորդվում այլ երկրից: Ընդ որում, կապ չունի՝ որ երկրից: Կապ չունի՝ 5-րդ շարասյունը կամ դրան աջակցողներն ինչ պաշտոն են զբաղեցնում, ընդդիմադիր են, թե՝ սովորական քաղաքացիներ են, գուցե լրագրող են, ես չգիտեմ: Ամեն դեպքում՝ ի վնաս Հայաստանի է»,- ասաց Պապիկյանը:

Պարագլուխների անուններ նա չտվեց, բայց սենսացիոն հայտարարություն արեց․ Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը դրսի ուժերին մեղադրում է բանակը խարխլելու համար։

Փաշինյանին և մյուս ՔՊ-ականներին որտեղի՞ց այս տեղեկությունները՝ հետաքրքրվեցինք պաշտոնը երեք տարի առաջ ստանձնելուց հետո այսօր առաջին անգամ խորհրդարան ժամանած ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից։ Հատուկ ծառայության ղեկավարը հեռացավ՝ 5-րդ շարասյան ու գործակալական ցանցերի մասին հարցերն անպատասխան թողնելով։

5-րդ շարասյան մասին իշխանականների հայտարարություններն անհանգստացնում են ընդդիմությանը։ Նրանք առաջարկում են այդ մասին քիչ խոսել։

Աժ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հիշեցնում է՝ Հայաստանի 140 քառ․ կմ օկուպացված տարածքում Ադրբեջանն արդեն ճանապարհներ ու խրամատներ է կառուցում, ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը։

Սուրեն Պապիկյանը, անցում կատարելով ձեռք բերված սպառազինությանը, նշեց՝ 2022-ին Հայաստանի զինված ուժերը համալրվել է ԱԹՍ-ներով և հակատանկային ու ՀՕՊ միջոցներով, թրթուրավոր և անվավոր ինժեներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով, քողարկման ցանցերով։ Նախարարը, Factor TV-ի հարցին ի պատասխան, անուղղակի հաստատեց Հնդկաստանից  զենքի գնման մասին տեղեկությունները։

Այդուհանդերձ, այս ամենի ֆոնին մտահոգություններ կան՝ արդյո՞ք ՀՀ-ն պատրաստ է, հարկ եղած դեպքում, դիմակայել ադրբեջանական ռազմական ագրեսիային։ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր ռազմական էսկալացիայի շատ մեծ հավանականության մասին, ինչն այսօր վերահաստատեց պաշտպանության նախարարը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ հասկանալու համար՝ այս իշխանությունն ի վիճակի՞ է դիմակայել ադրբեջանական ագրեսիային, պետք է նայել, թե ՔՊ-ի օրոք ռազմական բախումներն ինչ ելքեր են ունեցել։

Նշենք, որ չնայած իշխանությունների հայտարարություններին՝ դեռևս դատարանի վճռով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել պետական դավաճանության հոդվածով։ Թեև ԱԱԾ-ն հայտարարում է դավաճանների ձերբակալությունների մասին, սակայն գործերը դեռևս ավարտական փուլին չեն հասնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան